Ադրբեջանում նոր կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 40 մարդու մոտ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը: «Այսօր Ադրբեջանում ևս 40 վարակակիր է հայտնաբերվել: Բոլորը հատուկ ռեժիմի հիվանդանոցում են»,- ասված է հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ մեկ օրվա ընթացքում 50 մարդ է ապաքինվել: Այսպիսով, աղբյուրի տվյալներով, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1.098 …

