Հաշմանդամություն ունեցող անձինք անվճար դեղերի հարցում համավարակի պայմաններում բախվում են քաշքշուկների ու խոչընդոտների. ՄԻՊ-ի ուսումնասիրության արդյունքները

Լուրեր

17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
Բոլորը

Արտակարգ դրություն հայտարարելու օրվանից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:

«Մարտի 16-ից մինչև հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) վարակի հետ կապված հարցերով հաշմանդամություն ունեցող անձանցից ստացվել է 153 դիմում-բողոք, որից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժի գծին ուղղված ահազանգերի թիվը կազմել է 74:

Դիմում-բողոքներից բացի, Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է մշտադիտարկման աշխատանքներ։

Այդ հարցերի առնչությամբ բողոքների քննարկումը, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց վիճակը դարձել է առավել զգայուն, իսկ իրավունքների իրականացման հարցերը՝ դժվար և խնդրահարույց:

Ստորև ներկայացնում ենք հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրման  հարցում առկա խոչընդոտները, իսկ մյուս խնդիրներին անդարդաձ կկատարվի Մարդու իրավունքների պաշտպանի մյուս հայտարարություններով։

  1. Դեղեր ստանալուն վերաբերող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք հայտնվում են ամիսների քաքշուկների մեջ և կանգնում դժվարությունների առաջ համակարգային բնույթի խնդիրների պատճառներով: Օրինակ՝ բողոքներից մեկով անկողնային ռեժիմում գտնվող, հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար ընտանեկան բժշկի նշանակած դեղն այլ հիվանդանոցում փոխվել է և նշանակել է այլ, ըստ հիվանդանոցի՝ առավել արդյունավետ դեղ: Քաղաքացին դիմել է Առողջապահության նախարարություն և ստացել հավաստում այն մասին, որ այդ դեղն անվճար ստանալ հնարավոր է: Այս տեղեկությունը ստանալուց հետո մարդը դիմել է մարզպետարան և ստացել հավաստում, որ դեղի հարցով նրա հետ պոլիկլինկայից կապ կհաստատվի: Պոլիկլինկայից, սակայն, դեղը ստանալ չի հաջողվել քաղաքացուն ամեն անգամ տրամադրված տարբեր պատճառաբանություններով. մի դեպքում նշվել է, որ բժիշկը գործուղման է՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսային համավարակով, երկրորդ դեպքում նշվել է, որ դեղը հնարավոր չէ ձեռք բերել պետական գնումների գործընթացի պատճառով, իսկ երրորդ դեպքում պատճառ է բերվել այն, որ դեղը նշանակվել է այլ բժշկական հաստատության բժշկի կողմից, մինչդեռ իրենք դեղերն անվճար տրամադրելու համար հիմք են ընդունում միայն իրենց պոլիկլինիկայի բժշկի նշանակումը: Այս քաշքշուկների արդյունքում հաշմանդամություն ունեցող անձն այդպես էլ չի կարողացել ստանալ իրեն բժշկի կողմից նշանակված դեղը:

Հարցը դրական լուծում է ստացել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի միջամտությամբ:

  1. Հաշմանադամություն ունեցող անձինք դեղեր ստանալու հարցում դժվարութունների են հանդիպում նաև այն պատճառով, որ բժշկական հաստատություններում արվում են ոչ հավաստի կամ սխալ իրազեկումներ Հայաստանում գործող օրենսդրության վերաբերյալ, որ նախատեսված է թե՛ քաղաքացիների, թե՛ հենց բուժանձնակազմերի համար: Արդյունքում, հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում ստանալ իրենց դեղերը, իսկ բուժանձնակազմերը հայտնվում են անհարմար վիճակում: Օրինակ՝ բողոքներից մեկով պարզվել է, որ հաշմանդամություն ունեցող անձն անվճար դեղ ստանալու համար դիմել է բժշկական հաստատություն, սակայն հաստատությունում իրեն տրամադրված սխալ իրազեկման պատճառով զրկվել է այդ դեղը ստանալու հնարավորությունից: Այս հարցը լուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ:
  2. Խոչընդոտները կապված են նաև այն բանի հետ, որ բուժսպասարկման օղակներում բուժանձնակազմերը հաշմանդամություն ունեցող անձանց համար ոչ միշտ են հասանելի: Հաճախ բերվող պատճառներից է այն, որ երկրում առկա չէ անհրաժեշտ թվով բուժանձնակազմ՝ այլ բժշկական հաստատություն գործուղման կամ սահմանված հերթափոխերի անբավարարության հետևանքով:
  3. Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ քաղաքացին ու այն էլ հաշմանդամություն ունեցող անձը պարտավոր չէ կրել իր իրավունքների կամ ազատությունների իրականացման դժվարությունների ու քաշքշուկների բեռն այն պատճառով, որ պետությունը պատշաճ չի կազմակերպում այդ իրավունքները կամ ազատությունները երաշխավորող գործընթացները:

Հաշմանդամություն ունեցող անձի և առհասարակ՝ մարդու նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունից է բխում, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղորայքի հատկացումների, ձգձգումների, ոչ լիարժեք իրազեկումների կամ այլ դժվարությունների համար պետության արդարացումները ընդունելի լինել չի կարող:

Պետք է նկատի ունենալ, որ այս խնդիրներն այլ իրավունքներից բացի, առաջնահերթ խաթարում են մարդու առողջության պահպանման իրավունքը, որ երաշխավորված է մեր երկրի Սահմանադրությամբ:

Պետությունը պետք է բոլոր գործընթացները կազմակերպի մարդու համար հնարավոր բարենպաստ լուծումներով, հնարավոր կարճ ժամկետներում, իսկ պետության հսկողությունը դրա նկատմամբ պետք է լինի արդյունավետ: Նշված խնդիրների լուծումների կարևոր ուղղություններից Մարդու իրավունքների պաշտպանը համարում է բուժանձնակազմերի աշխատավարձերի և սոցիալական երաշխիքների շարունակական բարձրացումը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը յուրաքանչյուր անհատական բողոքով արձագանքն իրականացնում է պետական համապատասխան մարմնի կամ բուժհաստատության, ինչպես նաև անհրաժեշտ դեպքերում նաև ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս արդյունավետ աջակցություն ցուցաբերել անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի հարցերում հաշմանդամություն ունեցող կոնկրետ անձի, ինչպես նաև համակարգային առումով պետությանը խնդիրների լուծմանը:

Համակարգային մակարդակում Պաշտպանն իրականացնում է նշված բոլոր հարցերի վերաբերյալ հանրային իրազեկումներ, ներկայացնում օրենսդրական առաջարկներ և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ  նկարագրված խնդիրները բնույթով համակարգային են և Պաշտպանի կողմից բազմիցս արձանագրվել են նաև նախկինում: Նոր տեսակի կորոնավիրուսային համավարկը պարզապես ավելի է խորացրել դրանց մի մասի դրսևորումները՝ առավել հրատապ դարձնելով լուծումների անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում: