Աշխարհում COVID-19-ի տարածմամբ պայմանավորված՝ Ժնևյան միջազգային ավտոսալոնն այս տարի չի կազմակերպվի։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով ավտոցուցահանդեսի կազմակերպիչներին։ Նրանց խոսքով՝ մասնակիցների մեծամասնությունը հայտնել է, թե հնարավոր է՝ չմասնակցի այս տարվա ցուցահանդեսին։ «Վստահ չենք, որ առողջապահական ոլորտում տիրող վիճակը թույլ կտա 10 հազար լրագրող և 600 հազարից ավելի այցելու ունեցող միջոցառում կազմակերպել»,- նշվում …

