Յուրի Խաչատուրովի պաշտպանը կոնտակտավոր է, թեստ է հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 11:15
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումն ու Կոսովոյում ՀՀ խաղաղապահների առաքելությունը
17.11.2026 | 11:15
ԵՄ-ի բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին
17.11.2026 | 11:00
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ, Մատի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկին Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ հնարավոր է ինքը կորոնավիրուսով է վարակված․ «Այն անձի մոտ, ում հետ ես շփվել եմ, երեկ է հաստատվել թեստի պատասխանը: Այն կենտրոնում, որտեղ թեստ եմ հանձնել, ասել են՝ միգուցե շուտ եք հանձնել թեստը, լավ կլինի 7 օր հետո էլի կրկնեք, հիմա դատարան մտնելուց ջերմաչափվեցի 36,9 էր: Այս ամեն ինչը ներկայացնում եմ, որ քննարկվի, հնարավոր համարո՞ւմ եք, որ մասնակցեմ նիստին»,- ասաց նա:

Պողոսյանն ասաց, որ ուրբաթ, շաբաթ, երկուշաբթի շփվել է վարակակրի հետ և միայն երեկ է պարզվել, նրա թեստի պատասխանը։ Խաչատուրովի պաշտպանը նախորդ դատական նիստին էլ չէր եկել, կրկին վարակի հետ կապված, այդ անգամ սակայն նրա թեստի պատասխանը բացասական էր եղել, ինչից հետո սակայն կրկին կոնտակտավոր է։

Լիլիթ Շաբոյան