Տպավորություն է ստեղծվում՝ գործ ունենք դատական նիստերը անհնարին դարձնելու նոր մեթոդի հետ․ դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
18.09.2026 | 20:50
Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա
18.09.2026 | 20:39
Գերագույն հոգևորդ խորհուրդը դատապարտելի է համարել իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը
18.09.2026 | 20:28
ՀՀ նախագահը և Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները
18.09.2026 | 20:15
Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
Բոլորը

«Այն, որ սոցիալական հեռավորությունը պետք է պահվի ու դրա համար հնարավորինս պետք է պայմաններ ստեղծվեն, վիճելի չէ, բայց քննարկումը, որն այս հարցի շրջանակներում իրականացվում է ճշտի և սխալի, և այդ սոցիալական հեռավորության պահանջն ապահովելու շրջանակում, տպավորություն է ստեղծում, թե մենք գործ ունենք դատական նիստերն անհնարին դարձնելու նոր մոտիվի հետ, որովհետև խոսում ենք արդեն դատական նիստերի դահլիճն ախտահանելու վիճակագրության մասին»,- այսօր դատարանում նման հայտարարությամբ հանդես եկավ դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Նա նաև հավելեց, որ կորոնավիրուսի պայմաններում աշխատում են արդեն մի քանի ամիս, և այդպիսի հարցեր, չգիտես ինչու, չէին քննարկվում. «Ես գտնում եմ, որ սոցիալական հեռավորությունը պահպանելու հնարավոր պայմանները պիտի ապահովվեն, բայց կրկնում եմ, որ շեշտադրումը, որ քառակուսի մետրով և տարածքով ներկայացվեց, և առաջարկվեց այնպիսի տարածք, որը, ես հստակ չգիտեմ, բայց միգուցե հնարավոր չէ ապահովել, ճիշտ չէ»:

Մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանը ևս միացավ իր գործընկերոջը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան