30 Հունիս 2020 | 17:24
Սովորել ոչ թե հանուն գնահատականի, այլ՝ գիտելիքի․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում կրթության չափորոշիչներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեխաները կսովորեն ոչ թե հանուն գնահատականի, այլ հանուն գիտելիքի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է վերանայել 2010 թվականին ընդունված կրթության չափորոշիչների վերաբերյալ որոշումը։ Հանրակրթական դպրոցները կհրաժարվեն մինչև 5-րդ դասարանների աշակերտներին գնահատելուց, միջին և ավագ դպրոցներում անբավարար գնահատականներ չեն լինի, կվերանա նաև դպրոցներում երեխային նույն դասարանում թողնելու պրակտիկան։ Նախագծի հեղինակները կարծում են, որ տասնամյակներ …