Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվեց․ սոցիալական հեռավարությունը չէր պահպանվում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի և նախկին երեք մյուս պաշտոնյաների գործով այսօրվա դատական նիստն ընդմիջվեց, մինչ տեխնիկական առումով շտկումներ կարվեն և դատավարության մասնակիցների համար կապահովվի սոցիալական հեռավորությունը։ Նման պահանջով այսօր հանդես եկավ պաշտպանական կողմը։

Նախ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին հայտնեց, որ կոնտակտավոր է։ Իր առաջին թեստի պատասխանը բացասական է եղել, բայց երկրորդ անգամ թեստավորվելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ այն անձը, որի հետ շփվել է, երկու օր առաջ թեստի դրական պատասխան է ունեցել։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պահանջեց, որպեսզի դատարանը կատարի պարետատան ցուցումները և այնպես կազմակերպի դատավարության ընթացքը, որ պահպանվի սոցիալական հեռավորությունը։

Մեղադրող կողմի մոտ տարակուսանք առաջացրեց այս քննարկումը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց՝ «տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք դատական նիստերը անհնարին դարձնելու նոր մեթոդի հետ» և հռետորական հարց հնչեցրեց՝ «մինչ օրս էլ կորոնավիրուսային պայմաններում էին աշխատում, ինչո՞ւ նման հարցեր չէր բարձրացվում՝ սոցիալական հեռավորության, սենյակը ախտահանելու հետ կապված»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը պարզաբանեց՝ այն ժամանակ ու հիմա վարակակիրների թվի ահռելի տարբերություն կա։

Դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստն ընդմիջեց, ասաց, եթե տեխնիկական մասը հաջողվի ապահովել՝ նիստը կշարունակվի։

Լիլիթ Շաբոյան