«Յուքոմ» ընկերության նոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը: Այս մասին Factor.am-ին փոխանցում են «Յուքոմ» ընկերության կառավարման խորհրդի հավաստի աղբյուրները: Արա Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ «Լույս» հիմնադրամի շրջանավարտ է, սովորել է Լոնդոնի բիզնես դպրոցում, Կոլումբիայի համալսարանում, Օքսֆորդ Բրուկս համալսարանում։ Նաև դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Հիշեցնենք, որ «Յուքոմ»-ում տեղի ունեցած …

