ՊՊԾ դեպքերի մասին ասում եք՝ չեմ հիշում, հենց Բիլյանի անունը լսում եք ասում՝ կապ չունի․ դատախազը վկային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊՊԾ գնդի գրավման գործով հարցաքննվող Գառնիկ Հովակիմյանը, որը հիմնականում իրեն ուղղված հարցերին պատասխանում էր, թե չի հիշում, առաջացրեց դատախազ Պետրոս Պետրոսյանի զայրույթը։

Դատախազը նկատեց, որ վկան հարցաքննվելիս միայն հիշում և պատասխանում է այն հարցերին, որոնք վերաբերվում են ամբաստանյալներից Արմեն Բիլյանին։

Նշենք, որ Բիլյանին է մեղսագրվում ոստիկանի սպանությունը, ինքը, սակայն, մեղադրանքը չի ընդունում։

Պետրոս Պետրոսյանը պաշտպանական կողմի հրավիրած վկային հարցրեց՝ «Ինչպե՞ս է ստացվում, որ բոլոր հարցերին պատասխանում եք՝ չեք հիշում, հենց լսում եք Բիլյանի անունը ասում եք, որ նա կապ չունի»։

Փաստաբան Տիգրան Եգորյանն առարկեց հարցի դեմ՝ ասելով, որ մարդը չի կարող պատասխանել, թե իր գլխում ինչ է կատարվում և ինչպես է որոշ դրվագներ հիշում, որոշները՝ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։