«Ռուսաստանում անցկացվող սահմանադրական հանրաքվեի արդյունքը կանխորոշված է»․ արդյոք Պուտինը կնախագահի՞ մինչև 2036-ը. Euronews

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Ռուսաստանում այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերջին օրն է: Փոփոխությունների ընդունման դեպքում Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենա պաշտոնավարել մինչև 2036 թվականը։

«Ի տարբերություն Ցարի, որն Աստծուց մանդատ խնդրեց կառավարելու ամբողջ Ռուսաստանը, Պուտինը դեռ իրեն ընկալում է որպես «դեմոկրատ» առաջնորդ: Այդ իսկ պատճառով նա ցանկանում է ունենալ իրավական մեխանիզմ ՝ իր կառավարման շարունակությունը օրինականացնելու համար»,- Euronews-ին ասել է Քարդիֆի համալսարանի Իրավունքի և քաղաքականության դպրոցի տնօրեն Սերգեյ Ռադչենկոն:

1993թ-ին ընդունված մայր օրենքը փոփոխելու առաջարկն արվել է դեռևս հունվարին:

Պուտինը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին մասնակցել հուլիսի 1-ի քվեարկությանը: Պետք է նշել, որ սահմանադրական փոփոխությունների համաժողովրդական քվեարկությունը մեկնարկել է մեկ շաբաթ առաջ՝ մարդկանց կուտակումներից խուսափելու համար:

Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հրապարակած հարցումների առաջին տվյալների` քվեարկության մասնակցած ռուսաստանցիների 76 տոկոսը կողմ է սահմանադրական փոփոխություններին:  Հարցումներն անց են կացվել հունիսի 25-ից 28-ը ընկած ժամանակահատվածում:

Նախագծով առաջարկվում է մոտ 200 փոփոխություն, չնայած փորձագետները նշում են, որ Պուտինը միշտ դեմ է եղել փոփոխություններին:

«Բարեփոխումների ծավալը խիստ զարմանալի էր»,- ասել է Chatham House-ի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի ավագ գիտաշխատող Նիկոլայ Պետրովը:

«Բարեփոխումները ենթադրում են այնպիսի փոփոխություններ քաղաքական համակարգում, որոնք Պուտինի դիրքերը կդարձնեն բավականաչափ հարմարավետ՝ այլ ինստիտուտների կողմից ընդդիմության չարժանանալու համար»,- հավելել է նա:

Առաջարկվող փոփոխություններից մեկով Պուտինը կարող է առաջադրվել ևս երկու (վեցամյա) ժամկետով` 2024-ին  իր նախագահության ժամկետի ավարտից հետո: Սակայն տվյալ փոփոխությունը չի տարածվում Պուտինին հաջորդող նախագահների վրա:

67-ամյա Պուտինը 2012-ին ընտրվեց նախագահ երրորդ անգամ՝ արդեն վեց տարով, հետո էլ՝ 2018-ին: Առաջին անգամ Պուտինը նախագահ է ընտրվել 2000 թվականին, երկրորդ անգամ՝ 2004-ին։ 2008-ից 2012 թթ-ին նա երկրի վարչապետն էր, իսկ իր դաշնակից Դմիտրի Մեդվեդևը՝ նախագահը:

Սահմանադրական մյուս փոփոխություններով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել երկրի ժառանգության և ուղղափառ եկեղեցու նկատմամբ հարգանք և Կրեմլի՝ տեղական և քաղաքային իշխանությունների  դերը մեծացնելու ուղղությամբ:

Մեկ այլ փոփոխությամբ ամուսնությունը համարվում է տղամարդու և կնոջ միջև միություն՝  այդպիսիով բացառելով նույնասեռ ամուսնությունները:

Որոշ սոցիալական ոլորտի փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում:

«Հանրաքվեն, իհարկե, խորհրդանշական է, և քանի որ Ռուսաստանի ընտրական համակարգը հայտնի է իր ընտրակեղծիքներով, ինչպիսի կարծիք էլ որ հանրությունը ունենա, արդյունքը կանխորոշված է»,- ասել է Քարդիֆի համալսարանի Իրավունքի և քաղաքականության դպրոցի տնօրեն Սերգեյ Ռադչենկոն:

Նշենք, որ Պետդուման մարտին հաստատել է սահմանադրական փոփոխությունների փաթեթը՝ միաժամանակ ընդգծելով,  որ դրանք «ժողովրդական աջակցության» կարիք ունեն:

Որոշ մասնագետներ կարծում են, որ Պուտինը շտապեցնում է քվեարկությունը` կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում իր վարկանիշի անկման պատճառով: Մարտի կեսերին Պուտինը լայն աջակցություն էր վայելում ռուսների շրջանում:

Ավելացնենք, որ Ռուսաստանը աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երրորդ երկիրն է, որն ունի COVID-19-ի ավելի քան 640,000 դեպք, իսկ մահերի թիվը գերազանցում է 9000-ը:

Ըստ Մոսկվայի «Լևադա» կենտրոնի տվյալների՝ Պուտինի վարկանիշը փետրվարին ունեցած 69%-ից իջել է 60%-ի:

Կորոնավիրուսային համաճարակի ընթացքում անցկացվող մյուս ընտրությունների նման, Ռուսաստանում ևս հանրաքվեն անցկացվում է հատուկ պայմաններում: Որոշ ընտրատեղամասեր կլինեն բաց տարածքներում, և հավանաբար առկա կլինեն դիմակներ և գրիչներ:

Չնայած հանրաքվեները ավանդաբար համարվում են ուղիղ ժողովրդավարության մեխանիզմ, փորձագետները նշում են, որ այս քվեարկության արդյունքները կանխորոշված են:

«Քվեարկությունը այնպես է նախագծված, որ բացառվի ցանկացած սպառնալիք»,- ասել է Պետրովը: «Կարծում եմ, որ պոպուլիստական ​​ռեժիմներին խիստ բնորոշ է բացատրել ամեն ինչ մարդկանց կամքի արտահայտմամբ: Այդ պատճառով է կազմակերպվել այս ժողովրդական քվեարկությունը՝ միաժամանակ խաթարելով ժողովրդավարական մեխանիզմներն ու ինստիտուտները»,- եզրափակել է փորձագետը։

«Նախորդ ընտրությունների լայնածավալ խախտումները ցույց են տալիս, որ երբ իշխանությունները բախվում են բացահայտ պարտության, նրանք դիմում են մանիպուլյացիայի և քվեատուփերի լցոնման` ցանկալի արդյունքի հասնելու համար»,- ասել է Ռադչենկոն:

Սակայն մյուսները պնդում են, որ Պուտինի հեղինակությունը Ռուսաստանում շարունակում է 50%-ից բարձր մնալ, և որ սահմանադրական փոփոխությունների մեծ մասը, այդ թվում` նվազագույն աշխատավարձի պահպանումը, ընդունելի են մարդկանց կողմից: