Հեղափոխությունը իրավապահ մարմիններին չի հասել, խիստ կասկածում եմ, որ իրավապահ մարմինները հետևողականորեն քննում են բոլոր խնդիրները։ Այս մասին այսօր «Անհանդուրժողականության մթնոլորտ. երբ թիրախավորվում են արդեն ընտանիքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց հետազոտող Լուսինե Խառատյանը։ «Հրապարակում ակտիվ ատելության խոսք քարոզողները միանշանակ ֆինանսավորվում են որոշակի աղբյուրներից։ Իրենց խոսույթում տիրապետող գծերից մեկը, հատկապես՝ քաղհասարակության, իրավապաշտպանների դեմ ուղղված, այդ մարդիկ …

