Կրթությունը պետք է հասանելի լինի ցանկացած երեխայի համար և ունենա միջազգային ամենաբարձր մակարդակ. Արմեն Սարգսյան

Լուրեր

01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
01.04.2026 | 20:14
Ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը
01.04.2026 | 20:00
Փաշինյանի թիկնապահը խփել է վարչապետին հարվածելու փորձ կատարած տղային․ նոր տեսանյութի հետքերով. ՏԵՍԱՆՅՈւԹ
01.04.2026 | 19:48
Փաշինյանը՝ Պուտինին․ «ՌԴ անձնագրով քաղաքացիները չեն կարող լինել վարչապետի թեկնածու». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:40
Լիզինգ․ ավելի քան 70 ընկերություն՝ մեկ հարթակում․ ապրիլի 10-ին կմեկնարկի LEASING EXPO 2026-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:31
Մենք լիովին հանգիստ ենք վերաբերվում․ Պուտինը՝ ՀՀ-ԵՄ մերձեցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:20
«Չենք կարողանում բացատրել մեր ժողովրդին՝ ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց». Փաշինյանն արձագանքել է Պուտինին ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:12
Մենք չենք միջամտում, բայց ոմանք ազատազրկված են, չնայած՝ ռուսական անձնագիր ունեն․ Պուտինը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:00
ԲԱՆԱՎԵՃ. Պատերազմ կլինի՞ իշխանափոխության դեպքում. Փաշինյանի խոսքը՝ շանտաժ, թե սպառնալիքի զգուշացում
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի շրջանակում տեսակապով զրուցել է Հիմնադրամի շահառու համայքների երեխաների հետ և պատասխանել է հարցերին. տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ շատ ջերմ հիշողություններ ունի հիմնադրամի՝ Լոռիի Սմարթ կենտրոն անցած տարվա այցելությունից և այնտեղ երեխաների հետ հանդիպումից: Ընդգծելով, որ 21-րդ դարը նոր հնարավորությունների ժամանակաշրջան է՝ նախագահը մասնավորապես ասել է. «Դուք ապրելու եք շատ ավելի հետաքրքիր, բազմապիսի և շատ ավելի ազատ աշխարհում։ Ձեզնից յուրաքանչյուրը հոյակապ հնարավորություններ ունի՝ միայն պետք է կարողանալ օգտագործել այդ հնարավորությունը»:

Երեխաները Հանրապետության նախագահին բազմաթիվ հարցեր են ուղղել տարբեր թեմաներով՝ սկսած կրթական համակարգից, գյուղաբնակ երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծումից, միջազգային հարաբերություններում Հայաստանի դերից մինչև կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի ստեղծում և սեպտեմբերից դպրոցների վերաբացման հնարավորություն:

Խոսելով կրթական համակարգի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն կրթական մակարդակը բարձրացնելուն՝ ելնելով այն սկզբունքից, որ բոլոր երեխաները պետք է ունենան հավասար հնարավորություններ: «Կրթությունը պետք է հասանելի լինի ցանկացած երեխայի համար և ունենա միջազգային ամենաբարձր մակարդակ։ Դրան հասնելու համար լուրջ աշխատանքի և բոլորի նվիրվածության կարիքը կա։ Ես ինքս ամեն ձևով պատրաստ եմ աջակցել,-ասել է Հանրապետության նախագահը։- Միաժամանակ, կան նաև նախագահական նախաձեռնություններ, մասնավորապես՝ գիտության, տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք նպատակ ունեն ստեղծել լոկոմոտիվներ՝ առաջ մղելու որոշակի ոլորտների զարգացումը: Մասնավորապես, ուշադրություն կդարձվի արհեստական բանականության ոլորտին: Ձեր կյանքում դուք պետք է կարողանաք օգտագործել արհեստական բանականությունն այնպես, որ այն ձեզ օգնի որոշումներ կայացնել։ Նոր աշխարհում նոր ձևով պետք է աշխատեք, սովորեք և մտածեք: Կորոնավիրուսը ցույց տվեց, որ բոլոր երկրները պետք է լրացուցիչ գումարներ ներդնեն առողջապահության, կենսաբանության ոլորտներում»։

Պատասխանելով երեխաներից մեկի հարցին՝ թե կարող է արդյոք դպրոց գնալ սեպտեմբերին, նախագահը հորդորել է հնարավորինս զգույշ լինել, պահպանել բոլոր կանոնները և փորձել օգտագործել ժամանակը՝ մի նոր բան, օրինակ, նոր արհեստ սովորելու համար. «Երբ Բրիտանիայում համավարակ էր տարածվել, հայտնի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը, որն այդ ժամանակ Քեմբրիջի համալսարանի ուսանող էր, հետ գնաց իր գյուղաքաղաք, քանի որ համալսարանը մեկ տարով փակվել էր: Այդ մեկ տարվա ընթացքում ստեղծվեցին Նյուտոնի երեք օրենքները։ Առաջարկում եմ այն ժամանակը, որ տանն եք անցկացնում, օգտագործեք ճիշտ և ստեղծագործեք»:

Հարցին, թե ինչ կարգախոսներով է պետք առաջնորդվել դժվարին իրավիճակներում, նախագահ Սարգսյանը խորհուրդ է տվել կյանքի ամենադժվար պահերին անգամ չվհատվել. «Երբեք մի՛ վհատվեք, որովհետև մեր կյանքի գեղեցկությունն այն է, որ միշտ կա վաղվա օրը, դրա հաջորդ օրը և հաջորդը… Եթե այսօր վատ օր է եղել, ապա վստահ եղեք, որ վաղը լավ օր կարող է լինել։ Ամեն ինչ կախված է նաև ձեզնից, ձեր ինքնավստահությունից, ձեր եռանդից և պայքարելու ունակությունից։ Երբեք ինքներդ ձեզ մի խաբեք։ Իհարկե, մի խաբեք նաև ուրիշին։ Աշխատեք գտնել ինքերդ ձեզ։ Հավատացեք ձեր ուժերին»:

Պատասխանելով հարցին, թե հատկապես մարդկային որ հատկանիշներն է կարևորում, նախագահը նշել է, որ դրանք բազմաթիվ են: «Առանձնացնեմ երկուսը, որ կարևոր են այսօրվա մեր կյանքում: Առաջինը. եղեք հանդուրժող միմյանց հանդեպ՝ սկսած ձեր ընտանիքի անդամներից, ձեր ընկերներից, և այդ հանդուրժողականությունը դարձրեք մշակույթ,-ասել է նախագահ Սարգսյանը:– Եթե նույնիսկ ձեզ համար ամենաանընդունելի բանն են ասում, ուշադիր լսեք. կարող է պատահել, որ այդ անընդունելի մտքի մեջ կա մի գեղեցիկ բան, որը կարելի է սովորել: Մյուս հատկանիշը վստահությունն է: Առանց վստահության շատ բաներ իրական չեն կարող դառնալ, վստահություն ծնողների և երեխաների հանդեպ, վստահություն՝ նաև ինքներդ ձեր հանդեպ: Առանց վստահության ընկերություն չի կարող լինել, ամուր ընտանիք չի կարող լինել, հանրության մեջ հնարավոր չէ առողջ ապրել, եթե տարբեր միավորների միջև վստահություն չկա»: