Արցախի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, որի համաձայն՝ Գերմանիայի կառավարությունը փակել է arzach.de Արցախի կայքը և Արցախի ներկայացուցչի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ «Արցախի ժողովրդի օրինական շահերը Գերմանիայում պաշտպանում է մի կազմակերպություն, որը գրանցվել և իր գործունությունն իրականացնում է նստավայր երկրի օրենսդրությանը լրիվ համապատասխանությամբ: Կազմակերպության նպատակների թվում հարկ է նշել Գերմանիայի հասարակության իրազեկումն …

