ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին
Քաղաքականություն
13.07.2020 | 15:49ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրիչ գործողությունները և կոչ անելով դատապարտել դրանք. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:
«Այսպիսի գործողությունները միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անթույլատրելի խախտում են և վտանգում են ողջ տարածաշրջանի կայունությունը»,- մասնավորապես ասված է նամակում։