Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 139-ի։ Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge կայքից։ Նշվում է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 456-ի, իսկ մահվան ելքերը 5-ն են: Կարանտինի ռեժիմում 5206 քաղաքացի կա, իսկ ստացիոներ վերահսկողության տակ՝ 571։ Stopcov.ge-ն նաև հայտնում է, որ օտար երկրներից բուժման համար հայրենիք տեղափոխված Վրաստանի քաղաքացիները երեքն են։ Նելլի Մելքոնյան

