Նոր Հայաստանը կունենա նոր Ոստիկանություն․ խոստանում է կառավարությունը, որը մշակել է ոստիկանական բարեփոխումների նոր ռազմավարություն։ Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն։ Նախարարը հաշվետու կլինի Խորհրդարանի առաջ։ Կպահպանվի նաև ոստիկանապետի ինստիտուտը, ում կնշանակի վարչապետը՝ նախարարի առաջարկով։ Զինված ուժերի կառուցվածքի օրինակով՝ Ներքին գործերի նախարարը լինելու է քաղաքականություն մշակողն ու դրա համար պատասխանատվություն կրողը, իսկ ոստիկանապետը՝ այդ քաղաքականությունն իրականացնողն է, …

