Հայաստանում հունիսի վերջին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 հազարի: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Բաբաջանյանը հարց ուղղեց նաև, թե ո՞ր պարագայում կրկին կվերադառնանք խիստ սահմանափակումներին։ «Երբ մեր քաղաքացիները կմնան առանց պատշաճ բուժօգնության, խոսքը միայն հիվանդանոցային բուժօգնության մասին չէ»,- պատասխանեց Թորոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

