Կորոնավիրուսի համավարակի պատճառով Գյումրիում սոված մարդ չի լինելու։ Այս կարգախոսով առաջնորդվելով ՝«Պարենային շտապ օգնություն» ծրագրի անդամները շուրջ մեկ ամիս է՝ պարենային փաթեթներ են տրամադրում գյումրեցի անապահով ընտանիքներին։ Կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ու տեղաշարժի խիստ սահմանափակումների պայմաններում շատ անհատներ ու ընտանիքներ կորցրել են եկամտի աղբյուրը և չունեն նվազագույն պարենային ապահովում։ Հենց այս …

