Շիրակում կորոնավիրուսի 26 նոր դեպք է հաստատվել․ Գյումրու ինֆեկցիոնում բուժվում է մարզի 70 բնակիչ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալներով՝ հուլիսի 17-ի ժամը 11։30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 70 բնակիչ է բուժվում։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 987 քաղաքացի, նրանցից 305-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6․298 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 16-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5․944 նմուշառման հետազոտություն։

Հուլիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք։ Նշենք, որ հուլիսի 14-ին հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 57 նոր դեպք։ Ստացվում է՝ առաջնակի դրական դեպքերը նվազել են։

Ընդհանուր առմամբ, մարզում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 29 դեպք։ 4 նոր մահերը գրանցվել են Երևանում՝ այնտեղ տեղափոխված ծանր դեպքերն են։ Շիրակի մարզպետարանից Factor.am-ին փոխանցեցին, որ դրանք վերջին օրերին գրանցված դեպքեր չեն։

Հավելենք, որ 47 հիվանդ բուժում է ստանում Երևանում։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 378 բնակիչ։