Մայիսի 4-ից Հայաստանում կբացվեն տեքստիլ, կոշիկի և կահույքի արտադրամասերը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ «Կգործեն այն ռեստորանները, սրճարաններն ու բարերը, որոնք ունեն բացօթյա տարածք»,- ասաց նա՝ նշելով, որ փակ տարածքներում սպասարկում չի իրականացվի։ Փոխնախարարի խոսքով՝ մայիսի 4-ից կթույլատրվի նաև գեղեցկության սրահների գործունեությունը։ Դրանք կգործեն հստակ կանոնների սահմաններում, որոնք …

