Այնպիսի զեղչեր, ինչպես աշխարհի մյուս երկրներում են լինում, Հայաստանում հնարավոր չեն: Այս մասին այսօր՝ «Սև ուրբաթ։ Գլխապտույտ առաջարկնե՞ր, թե մոլորություն» թեմայով ասուլիսի ընթացքում նշեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։ «Ինչպե՞ս կարող է տնտեսվարողն ապրանքը գնել, ներկրել, մաքսազերծել, մեծ ծախսեր անել ու հանկարծ այդպիսի զեղչեր անել: Մեր շուկան շատ փոքր է՝ համեմատած խոշոր երկրների …