«Դռնեդուռ» թեստավորումը՝ COVID-19-ի դեմ պայքարի միջոց. արդյոք ՀՀ-ում այս մեթոդը կկիրառվի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.03.2026 | 10:14
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
28.03.2026 | 09:51
«Կանազ» մշակույթի տան շենքի հրդեհի դեպքով 3 անչափահաս է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ
27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
Բոլորը

Եթե քաղաքացին կորոնավիրուսի համար թեստավորման չի գնում, ապա թեստն է նրա մոտ գալիս՝ մինչև անգամ տուն։ Այս տարբերակով են շարժվում այն երկրներում, որտեղ համավարակը նահանջելու միտում դեռ չունի։

Այսպես, ամեն օր Աբու Դաբիի ոստիկանները, բուժաշխատողներն ու կամավորները շրջում են նախապես ընտրված 26 շենքերում ու բնակիչներին կորոնավիրուսի անվճար թեստավորում առաջարկում։ Այցելում են հատկապես այն մարդկանց, որոնք թեստավորվելու համար բավարար գումար չունեն կամ աշխատավայրում նրանց համար թեստավորում չեն ապահովում։ Թեստավորումը կամավորության սկզբունքով է։

Պարզվում է՝ COVID-19-ի տնային ախտորոշում առաջարկում են ոչ միայն ԱՄԷ-ի իշխանությունները։ Աշխարհում վարակման ամենաշատ դեպքերը գրանցած ԱՄՆ-ում այս մեթոդը դեռ ապրիլից են կիրառում՝ մի քանի նահանգում․ Ֆլորիդա, Օրեգոնա, Ջորջա։ Այն կազմակերպվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի միջոցով։ Այստեղ, սակայն, ի տարբերություն ԱՄԷ-ի, թեստավորվող ընտանիքներն ընտրվում են պատահականության սկզբունքով։ ԱՄՆ-ում քաղաքացիներին խնդրում են հատուկ բժշկական հարցաշար լրացնել և արյան նմուշ հանձնել՝ COVID-ի հակամարմինների թեստի համար։ Շատ ամերիկացիներ այս գործընթացը քննադատում են՝ նշելով, որ հիմա, ավելի քան երբևէ, պետք է շփումները նվազագույնի հասցնել։

Կորոնավիրուսի գրեթե 20 հազար դեպք ունեցող Ասվտրալիայում էլ «տնից-տուն» սկզբունքով թեստավորումն իրականցվում է ռազմական ոստիկանության աշխատակիցների միջոցով։ Վերջին շրջանում վարակման դեպքերի աճին զուգահեռ՝ երկրում մասնակի կարանտին էր հայտարարվել, արտակարգ դրությունն էլ երկարաձգվել։ Հենց այս պատճառով՝ Վիկտորիա նահանգի 10 արվարձանում «բլից թեստավորումներ» են իրականացնում։ Նման ձևով Ավստրալիայում օրական մինչև 10 հազար թեստ են ցանկանում կատարել և ընդամենը 3 օրում նահանգի բնակչության կեսին հասնել։ Փողոցներում՝ տների մոտակայքում շտապօգնության մեքենաներ են կայանում՝ այնպես, որ մարդիկ ընդամենը 50-100 մետր կհեռանան տնից։ Թեստավորումը կատարվում է անվճար՝ անկախ նրանից՝ քաղաքացիներն ախտանշաններ ունեն, թե՝ ոչ։

Եվրոպայում կորոնավիրուսի ամենաշատ մահերն ունեցող Մեծ Բրիտանիան էլ COVID-ի ախտորոշման այս տարբերակն առայժմ մեկ քաղաքում է կիրառում։ 330 հազար բնակչություն ունեցող Լեսթեր քաղաքում հունիսի վերջին վարակման դեպքերն աճեցին, կարանտին հայտարարվեց։ Հիմա արդեն՝ տնից-տուն գնալով օրական 2000 և ավելի թեստավորում են իրականացնում։ Կորոնավիրուսի 1 միլիոնից ավելի հաստատված դեպք ունեցող Հնդկաստանում էլ, որն իր ցուցանիշով աշխարհում 3-րդն է, խոշոր քաղաքաներում՝ Դելիում, Մումբայում և Գուվահաթիում կրկին «դռնեդուռ» ընկած նմուշառում են իրականացնում, քանի որ վերջին շրջանում դեպքերը կտրուկ աճել են։

Այս եղանակով թեստավորում կատարվում է նաև Մեքսիկայում։ Երկրում մինչ օրս խիստ կարանտին այդպես էլ չի հայտարարվել, իսկ վարակման ու մահվան դեպքերը վերջին շրջանում աճում էին։ Հունիսի կեսից արդեն՝ այսպես են փորձում պայքարել կորոնավիրուսի դեմ։ Նախատեսում են 1 ամսում 100 հազար թեստ իրականացնել։

Ղրղզստանում էլ տնային թեստավորումների արշավը մեկնարկեց այն բանից հետո, երբ հուլիսի 12-ին կորոնավիրուսի դեպքերը ռեկորդային աճ գրանցեցին։ Երկրի իշխանությունները նշում են, որ իրենց հիվանդների մեծ մասը բուժհաստատություն է հասնում արդեն ծանր վիճակում, դրա համար ցանկանում են վարակակիրներին որքան հնարավոր է վաղ հայտնաբերել։

Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի 143 հազարից ավելի թեստավորում է կատարվել, սակայն զանգվածային թեստավորման մասին մինչ օրս խոսք չկա։ Ներկայացված երկրների օրինակը հաշվի առնելով, փորձեցինք Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից ճշտել, թե այս ուղղությամբ ինչ քայլեր են կատարվում։ ՀՀ ԱՆ-ում, պարզվեց՝ թերահավատ են այս մեթոդի արդյունավետության հարցում։

«Մեզ մոտ առաջիկայում պլանավորվում է թեստավորումների քանակը հասցնել 3000- 4000-ի, բայց այդպես, Ձեր ասած «դռնեդուռ» և այլն տարբերակները, իհարկե, ոչ։ Թեստավորումը պետք է նաև ճիշտ կատարվի, այնպես չի, որ այդպիսի զանգվածային թեստավորումները ինչ-որ ճիշտ արդյունք կարող են բերել և, գուցե, դա ավելի վատ լինի։ Համենայն դեպս, մեր երկիրը հետևում է ԱՀԿ-ի ուղեցույցներին և ըստ դրա թեստավորւմը կազմակերպում է»,- ասաց ԱՆ խոսնակը։

Հավելենք, որ Հայաստանում վերջին օրերին կատարվում է օրական մոտ 1000-ից ավելի թեստավորում։ Առայժմ, սակայն, հայտնի չէ՝ հայկական արտադրության թեստերը արդեն կիրառվում են, թե՝ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան