Սիրիայի Իդլիբ նահանգով անցնող Հալեպը Միջերկրական ծովի ափին միացնող M4 մայրուղու մի հատվածում իրականացվել է ռուս-թուրքական 7-րդ համատեղ պարեկային հերթապահությունը. գրում է ermenihaber-ը: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, որում մասնավորապես ասվում է․ «Թուրքիա-Ռուսաստանի Դաշնություն համաձայնագրի շրջանակներում Իդլիբի M4 մայրուղում ցամաքային ու ռազմաօդային ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի է ունեցել ռուս-թուրքական 7-րդ համատեղ պարեկային հերթապահությունը»։ …

