Ադրբեջանական «Յաշման» դեռ երկար ուշքի չի գա. նավթադոլարային միլիոններով վարժեցված մարդասպանների ձախողումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի ռազմական սադրանքներին ի պատասխան հայկական Զինված ուժերը փայլուն մարտական գործողություններ է իրականացնում՝ հակառակորդին էական վնասներ հասցնելով: Այս հինգ օրերի ընթացքում ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 անօդաչու թռչող սարք, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական: Խոցվել է նաև հակառակորդի երկու տանկ:

Հատկապես նշանակալի էր հայկական զինուժի կողմից ադրբեջանական գերթանկարժեք՝ շուրջ 30 միլիոն դոլար արժողությամբ «Հերմես 900» անօդաչու սարքի խոցումը: Լարվածության մեկնարկից մինչ օրս հակառակորդը տվել է նաև մեծ թվով մարդկային կորուստներ։ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հաստատել է, որ ունեն 12 զոհ: Պաշտոնական Բաքուն, որ միշտ հայտարարում է, թե տարեց տարի զգալի միջոցներ է ներդնում բանակի զարգացման համար, նախօրեին խայտառակ պարտություն է կրել «Յաշմա» հատուկ ստորաբաժանման մասնակցությամբ կազմակերպված դիվերսիոն հարձակման ընթացքում:

Նշենք, որ այդ ստորաբաժանումը համարվում է ադրբեջանական բանակի էլիտան, յուրաքանչյուր մարտիկի պատրաստման համար հսկայական գումարներ են ծախսում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի կառավարության նիստում մանրամասնեց՝ Տավուշի մարզի Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ գտնվող դիրքի վրա «Յաշմա»-ի հարձակումը հայկական զինուժի դիրքապահները կանխել են՝ անցնելով շրջանաձև պաշտպանության: Իսկ ահա ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՀ Զինված ուժերը ոչնչացրել է ադրբեջանական հատուկ նշանակության էլիտար «Յաշմա» 100-հոգանոց խմբի շուրջ 40%-ը։

Ադրբեջանի հատուկ նշանակության էլիտար խմբի կիրառումը, ռազմական փորձագետների պնդմամբ, ցույց է տալիս, որ ադրբեջանական սահմանային զինակետերը չեն կարողանում կատարել իրենց մարտական խնդիրները, ուստի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել, պայմանական ասված, կիրառել ծանր հրետանին:

«Յաշմա» ստորաբաժանման պարտությունը հիստերիա է առաջացրել Բաքվում: Ադրբեջանական մամուլը հուլիսի 16-ից՝ «Շտապ. «Յաշման» ձախողել է գործողությունը» վերնագրերով հրապարակումներ է անում և քննադատում երկրի ղեկավարությանը էլիտար համարվող ստորաբաժանման ծառայակիցների մահվան համար: Ադրբեջանական freeazerbaijan.info կայքի ռուսական էջը հայտնում է, որ «Յաշմա» ստորաբաժանման այն խումբը, որը դիֆերսիոն գործընթաց է նախաձեռնել, ամբողջությամբ ավերվել է: Կայքը գրել է 8 զոհի և 11 վիրավորի մասին: freeazerbaijan.info-ի հրապարակումից ենթադրելի է, որ հայկական կողմը լուրջ վնասներ է հասցրել ադրբեջանական Զինված ուժերին:

Հոդվածում նշված է, որ այս ստորաբաժանումը ադրբեջանցի ժողովրդի հույսն էր, բայց, կայքի ձևակերպմամբ, Ալիևը նրանց թնդանոթի միս է դարձրել: Մինչդեռ, նկատենք, այս ստորաբաժանման ծառայողների վրա հակառակորդ երկրի պետական բյուջեից հսկայական ռեսուրսներ են ծախսվում, նրանք սովորում են աշխարհի լավագույն ռազմական դպրոցներում:

Ռազմական փորձագետ, «Հայոց հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում ներկայացնում է՝ ինչ ճանապարհ են անցնում զինվորներն այս ստորաբաժանման շարքերը համալրելու համար: Փորձագետն ասում է, որ ստորաբաժանման զինծառայողները կրկին պետության հաշվին սովորում են ըմբշամարտ, լող և դահուկավազք: Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ նրանք դահուկավազքի դասընթացներ անցնում են Շվեյցարիայում, որը կրկին լուրջ ֆինանսական միջոցներ է պահանջում: Իսկ ուսումնառության վերջին փուլը մարդ սպանել սովորելն է:

Ադրբեջանը պաշտոնապես չի հայտարարել, թե այս ստորաբաժանումը քանի հոգուց է բաղկացած: Ռազմական փորձագետը որոշ ուսումնասիրություններ ունի, ըստ որոնց՝ «Յաշման» բաղկացած է առավելագույնը երեք հարյուր զինծառայողից, բայց ոչ բոլորն են, որ նախատեսված են հայկական կողմի հետ մարտերի համար: Ըստ Կարեն Հովհաննիսյանի՝ նրանք տիրապետում են նաև պարսկերենին, ինչը ենթադրում է, որ պահեստազորում են՝ հարկ եղած դեպքում Իրանի դեմ գործողություններին մասնակցելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան