Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակման 117 հաստատված դեպք կա: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը: «ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։ Պետք է նշել, որ բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում»,- գրել է մարզպետը։

