Վերջին ռազմական գործողություններից հետո մեր դիվանագիտական դիրքերն էլ ավելի շահեկան են դարձել․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հետ

– Վերջին օրերին ռազմական գործողություններ էին Տավուշի սահմանին։ Ոչ պակաս կարևոր հակամարտություն էր նաև դիվանագիտական ճակատում։ Ադրբեջանում ստեղծված իրադրությանը կգանք, բայց մինչև այդ, որպես հանձնաժողովի նախագահ, ներկայացրեք, խնդրեմ՝ ի՞նչ է արել խորհրդարանական դիվանագիտությունը՝ ռազմական գործողությունները միջազգային հանրությանը ճիշտ ներկայացնելու համար, կոնկրետ ի՞նչ արդյունքներ ունենք։

– Առաջին պահից սկսած, երբ ադրբեջանական սադրանքը տեղի ունեցավ, մենք խորհրդարանական լծակներով սկսեցինք կապ հաստատել մեր միջազգային գործընկերների հետ, ընդ որում՝ և՛ միջխորհրդարանական կազմակերպությունների, և՛ երկկողմ միջխորհրդարանական բարեկամական խմբերի ֆորմատով, ու ներկայացնել Ադրբեջանի ագրեսիան և իրադրությունը։ Արդյունքները սպասեցնել չտվեցին, որովհետև միանգամից սկսեցինք ստանալ հայտարարություններ տարբեր անհատ պատգամավորների, որոշ խորհրդարանների նախագահների, բարեկամական խմբերի անունից, և այս հայտարարությունների աշխարհագրությունը շատ մեծ է։ Մեր դիվանագիտությունը, ներառյալ՝ խորհրդարանական դիվանագիտությունը, շատ լավ գործեցին այս օրերին։

– Ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանը դիրքային ձեռքբերումներ ունեցավ։ Ադրբեջանը, բնական է, Հայաստանին մեղադրում է ագրեսիայի մեջ։ Եթե ընդհանրական գնահատական տանք՝ հուլիսյան ընդհարումներն այսօր ինչպե՞ս են երևում միջազգային կառույցներին, ուժային կենտրոններին։

– Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ մենք ենք ագրեսիայի դիմել, և խեղաթյուրել իրականությունը։ Եվ եթե նայենք վերջին ամիսներին Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ակնհայտ էր, որ Ադրբեջանը սպասում է կամ մտադիր է իրականացնել որոշակի գործողություններ։ Հատկանշական է հունիսի 21-ի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հարցազրույցը, որտեղ նա երկու հետաքրքրական բան էր ասում։ Առաջինը՝ ասում է՝ քանի որ Արցախի շփման գծում համապատասխան տեխնիկա են տեղակայել հայերը, դրա համար հնարավոր չէ զինատեսակներով խոցել հայերին։ Բացի այս, նա ասում է, որ իրենց բնակավայրերը մոտ են շփման գծին, իսկ հայկական բնակավայրեր շփման գծում չկան, սա ասում էր՝ նկատի ունենալով արցախա-ադրբեջանական շփման գիծը։ Ինչ է ստացվում, որ Զաքիր Հասանովը մատնանշում է այն խնդիրներն ու դժվարությունները, որոնք իրենք ունեն Արցախի վրա հարձակվելու հետ կապված։

Բայց եթե ելնենք Զաքիր Հասանովի տրամաբանությունից, որտե՞ղ այդ դժվարությունները չկան կամ որտե՞ղ են ավելի քիչ, և պատասխանը դառնում է ակնհայտ՝ Տավուշում, որովհետև Տավուշում, ի տարբերություն արցախա-ադրբեջանական շփման գծի, հայկական գյուղերը շատ մոտ են սահմանին, և եթե հետադարձ նայենք Զաքիր Հասանովի հարցազրույցին, սա կարելի է համարել Տավուշի ուղղությամբ հարձակում գործելու մտադրության մասին բաց հայտարարություն։ Եվ եթե համադրենք այս հարցազրույցն իրենց տարատեսակ հայտարարությունների հետ՝ Ալիևի բերանով արված, և հաշվի առնենք այն փաստը, որ նախորդ ամիսներին առանց գործ նստած չենք եղել, միջազգային գործընկերներին տեղեկացրել ենք այս հայտարարությունների մասին, նաև հաշվի առնենք այն, որ ռազմական գործողությունները Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում են տեղի ունեցել, այն դիրքը, որի վրա հարձակվել են, Հայաստանի սահմանների ներսում է, ակնհայտ է դառնում, որ ագրեսորն Ադրբեջանն է։ Սրան գումարվում է նաև Ադրբեջանի ՊՆ խոսնակի խելահեղ հայտարարությունը, սպառնալիքը՝ Մեծամորի ատոմակայանը խոցելու վերաբերյալ, և հայտնի է դառնում, որ գործ ունենք ագրեսոր պետության հետ։

– Ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի հայտարարությունները հայկական կողմն ինչպե՞ս է օգտագործել կամ ինչպե՞ս է օգտագործելու միջազգային հարթակներում։

– Այդ հայտարարության հրապարակումից հետո շատ արագ մենք բոլոր գործընկերներին տեղեկացրել ենք դրա մասին, և պետք է ասեմ, որ բոլոր գործընկերներն ապշած են այս խելագար հայտարարությունից։ Կարծում եմ՝ սա նույնպես ազդեցություն կունենա իրավիճակի վերջնական գնահատման վրա։

– Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ աշխարհում առաջին պլան է գալիս ուժի գործոնը, և կգնան ռազմական գործողությունների, երբ միջազգային դրությունը նպաստավոր լինի։ Մենք տեսանք, որ Ադրբեջանը գնաց գործողությունների։ Սա նշանակում է՝ նրանք «սպիտակ քա՞րտ» ստացան միջազգային խաղացողներից, թե՞ սա այլ դաշտից գործողություն էր։

– Կարծում եմ՝ այլ դաշտից էր։ Այս սադրանքներին կար երկու պատճառ․ առաջինը՝ Ադրբեջանի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակն է։ Գաղտնիք չէ՝ Ալիևն իր ռեժիմն ամրապնդել է՝ օգտագործելով իր իսկ սերմանած ատելությունը իր հասարակությունում, երկրորդ պատճառը ադրբեջանցիների սխալ վերլուծությունն էր Հայաստանի վերաբերյալ։ Նրանք չէին հասկանում, թե որքան կայուն վիճակ է Հայաստանում և որքան են զարգացել ու մեծացել մեր հնարավորությունները, այդ թվում՝ ռազմական։

– Հուլիսյան ընդհարումների առաջ Ալիևը քննադատել էր Մինսկի խմբին՝ ասելով՝ չեն բանակցի հանուն բանակցությունների, ըստ էության բանակցություններ են ուզում, հակառակ դեպքում՝ անիմաստ բանակցությունների կարիքը չեն տեսնում։ Սրան հաջորդել էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հերթական հայտարարությունը, և տեսանք ռազմական գործողություն։ Ինչքանո՞վ է հավանական, որ դիվանագիտությունն իր տեղը զիջի ռազմական գործողություններին։

– Չեմ կարծում։ Անշուշտ, վերջին օրերին ռազմական կոմպոնենտը կարևոր էր այնքանով, որ մեր ԶՈՒ-ն հետ մղեց Ադրբեջանի հարձակումները և ցույց տվեց, որ վերահսկում է իրավիճակը։ Մեր զինուժը փշրեց Ալիևի ստեղծած միֆը Ադրբեջանի ռազմական գերակայության մասին, բայց այս փաստերը, թեև ռազմական են, ունեն դիվանագիտական նշանակություն, որովհետև դիվանագիտությունը հիմնվում է առկա իրավիճակի և փաստերի վրա, և այս առումով կարծում եմ՝ մեր դիվանագիտական դիրքերն էլ ավելի շահեկան են դարձել։ Ինչ վերաբերում է բովանդակային բանակցություններին, պետք է կրկնեմ այն, ինչ նշել եմ ամիսներ շարունակ՝ բովանդակային բանակցություններ ունենալու համար հարկավոր է ունենալ մթնոլորտ, որը զերծ է ռազմատենչ գործողություններից ու հայտարարություններից։

Սա մի բան է, որը մենք չունենք, որովհետև ադրբեջանցիները ռազմատենչ հայտարարություններ են անում, կազմակերպում են հավաքներ, որտեղ «մահ հայերին» կոչեր են հնչում և իրագործում են ռազմական սադրանքներ։ Հաջորդ կարևոր բաղադրիչը Արցախի մասնակցությունն է բանակցություններին, որովհետև Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Արցախի մասնակցության։ Եվ երրորդ կոմպոնենտը կներկայացնեի այսպես․ որպեսզի լինի մթնոլորտը, անհրաժեշտ է շփման գծում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրում, որը նաև ենթադրում է մոնիթորինգի ընդլայնում և ուղիղ կապ կողմերի միջև։

– Եվ վերջում՝ ռուսական քարոզչամեքենայի կարևոր դեմքերից մեկի՝ Մարգարիտա Սիմոնյանի կոշտ գրառման մասին՝ ուղղված ՀՀ գործող իշխանություններին։ Նա փաստացի ձեզ մեղադրում է, որ չեն սպասարկվում կամ հաշվի չեն առնվում Ռուսաստանի շահերը, օրինակ՝ Ղրիմը չի ճանաչվում կամ Ռուսաստանի դաշնակից Քոչարյանն է կալանավորվում։ Օգտագործել էր «թքել, տրորել» արտահայտությունները։ Ընդ որում՝ խոստացել էր հրապարակել տասնյակ ռուս գործարարների ու հայերի անուններ, որոնք իր հետ համաձայն են։ Պարո՛ն Ռուբինյան, սա Սիմոնյանի անձնական կարծի՞քն է պետք համարել, թե՞ ներկայացնում էր Ռուսաստանի իշխանության դիրքրոշումը։ 

– Ես չեմ կարծում, որ Ձեր մատնանշած անձը այն անձն է, ում մեկնաբանությունները կամ հայտարարությունները ես կամ որևէ հայաստանյան պաշտոնյա պիտի մեկնաբանի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան