Ուկրաինայի Լուցկ քաղաքում 20 ուղևորի պատանդառած տղամարդը սպառնում է պայթեցնել ավտոբուսը

Լուրեր

12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Բոլորը

Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում այսօր առավոտից տղամարդն ուղևորներով լի ավտոբուս է պատանդ վերցրել: Ուկրաինայի անվտանգության ծառայության հաղորդած տվյալներով՝ ավտոբուսում 20 պատանդ կա։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան։

Նշվում է, որ տղամարդն ինքն է զանգահարել ոստիկանություն և «Վատ Մաքսիմ» (Максим Плохой) անվամբ ներկայանալով՝ հայտնել դեպքի մասին։ Տարածքը շրջափակվել է հատուկ զորքերի կողմից:

Տարածվող տեղեկությունների համաձայն՝ տղամարդը հայտարարում է, որ Լուցկում պատանդներով լի ևս մեկ ավտոբուս կա: Լուցկի բնակիչներին խնդրել են մնալ տներում կամ աշխատավայրերում: Ավտոբուսի ուևորներին պատանդ վերցրած տղամարդը սոցիալական ցանցերում իր պահանջներն է հրապարակել։ Նա պահանջել է, որ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ՝ ներքին գործերի նախարարության ղեկավար Արսեն Ավակովը, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԱԱԾ ղեկավարը և եկեղեցիների ղեկավարները տեսանյութ հրապարակեն, որտեղ կհայտարարեն, որ իրենք «օրենքով ահաբեկիչներ են»:

Ըստ նրա՝ եթե այդ պահանջը չբավարարվի, ապա կպայթեցնի պատանդներով ավտոբուսը, ինչպես նաև հեռակա կարգով կպայթեցնի քաղաքի մեկ այլ վայրում տեղադրված ռումբը:

Լուցկ է մեկնել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը։ Նրա տեղակալ Անտոն Գերաշչենկոն ֆեյսբուքյան գրառում է կատարել դեպքի վերաբերյալ։

«Ուկրաինական Լուցկ քաղաքում ուղևորներով լի ավտոբուսը պատանդ վերցրած անձը ծնունդով Ռուսաստանից է։ Նա Ուկրաինայի քաղաքացի, 1975 թվականին ծնված Մաքսիմ Կրիվոշն է, որը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի Գայ գյուղում։ Նախկինում ծանր հանցագործություններ կատարելու համար երկու անգամ դատապարտվել է և, ընդհանուր առմամբ, շուրջ 10 տարի ազատազրկված է եղել` պատիժը կրելով ուղղիչ աշխատանքային գաղութներում»,- գրել է Գերաշչենկոն՝ նաև տղամարդու լուսանկարը հրապարակելով։

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ անհայտ անձի մոտ պայթուցիկ սարք և զենք կա: Որոշ ժամանակ անց նա ավտոբուսից նռնակ է նետել, բայց այն չի պայթել։ Ոստիկաններն այժմ բանակցություններ են վարում տղամարդու հետ:

Դեպքին նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է անդրադարձել՝ ասելով, որ իրավիճակը վերցրել է սեփական հսկողության տակ: Զելենսկու խոսքով՝ գործի է դրվել «Պատանդ» ոստիկանական գործողությունը, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը գործի է դրել «Բումերանգ» պլանը։

Նելլի Մելքոնյան