Ինչպե՞ս ճիշտ ինքնամեկուսանալ․ ԱՀԿ հայաստանյան գրասենյակը ցուցումներ է հրապարակել

Լուրեր

13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակն իրազեկող տեղեկատվություն է հրապարակել՝ COVID-19-ի պայմաններում ինքնամեկուսացման վերաբերյալ։

Հրապարակման մեջ, մասսնավորապես, նշվում է․

«Ինքնամեկուսացումը կարևոր միջոց է COVID-19 ախտանիշներ ունեցողների համար, ինչը թույլ է տալիս խուսափել այլոց, այդ թվում՝ ընտանիքի անդամներին վարակելուց:

Ինքնամեկուսացում է համարվում, երբ ջերմելու, հազալու կամ Covid-19-ին բնորոշ այլ ախտանիշներ ունենալու պատճառով անձը մնում է տանը և չի գնում աշխատանքի կամ այլ հանրային վայրեր: Դա կարող է լինել ինքնակամ կամ բուժաշխատողի խորհրդով:

▪️Բուժհաստատություն այցելելիս դիմակ դրեք, պահպանեք առնվազն 1 մետր հեռավորություն մյուսներից և ձեռք մի տվեք մակերեսների: Եթե ախտանիշներ ունեցող անձը երեխա է, ապա օգնեք նրան հետևել այս խորհուրդներին:

✔️ Եթե անձը ինքնամեկուսացած է, սակայն նրա համար բժշկական խնամք չի պահանջվում, ապա պատրաստեք ընդարձակ և օդափոխված սենյակ՝ ձեռքերի ախտահանման պարագաներով և սանիտարահիգիենիկ պայմաններով:

✔️ Եթե դա ապահովել հնարավոր չէ, տեղադրեք մահճակալները առնվազն 1 մետր հեռավորության վրա:

✔️ Առնվազն 1 մետր հեռու մնացեք մյուսներից, նույնիսկ ընտանիքի անդամներից:

✔️ Ամեն օր հետևեք ձեր ախտանիշներին:

✔️ Ինքնամեկուսացեք 14 օր, նույնիսկ եթե ձեզ առողջ եք զգում:

✔️ Եթե նկատում եք շնչարգելություն, անմիջապես կապ հաստատեք տարածքային բուժհաստատության հետ: Զանգահարեք առաջին իսկ հնարավորության դեպքում:

✔️ Պահպանեք լավատեսություն և առույգություն՝ կապի մեջ (հեռախոսով կամ առցանց) լինելով սիրելիների հետ, կատարեք տնային ֆիզիկական վարժություններ»։