Ազգային ժողովում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ելույթը սկսեց առակով՝ փոքրիկ տղայի և նրա կորցրած 10 արծաթի վերաբերյալ։ Պատգամավորը հիշեցրեց, որ եթե մարդիկ տենչում են ագահության, անընդհատ գնալու են այդ ճանապարհով: «Մենք ստիպված ենք այդ օրենքը ընդունելու։ Ես տարիներ առաջ, երբ մի միջավայրում …