Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից, որոնց մարդկությունը սովոր է։ Ակնհայտ է, որ կորոնավիրուսից պետք է զգուշանալ։ Այս մասին այսօր՝ կորոնավիրուսի միֆերի վերաբերյալ մասնագիտական քննարկման ընթացքում նշեց ԵՊԲՀ դասախոս, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։ «Եթե զուգահեռներ տանենք H1N1 վարակի հետ, ապա, համաձայն ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի՝ համավարակի առաջին …

