Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում ասաց՝ առավոտյան խորհրդարանի նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը դիտելով՝ հարց է ուզում հնչեցնել. երբ Մարուքյանն ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում, քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: «Կամ եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, եթե նույնիսկ շարժվել էր, …

