Քանի մոտենում է ապրիլի 5-ը՝ սահմանադրական հանրաքվեի օրը, իշխանության ներկայացուցիչներն ավելի են ակտիվանում։ Վաղը ևս քարոզչական աշխատանքներում կներգրավվի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանդիպումներ ունենալով Սյունիքի մարզի Ագարակի, Մեղրիի, Քաջարանի, Կապանի ու Տեղ գյուղի բնակիչների հետ։ «Ոչ»-ի կողմից այս ընթացքում դժգոհում են, որ արդեն երկրորդ անգամ «Ոչ»-ի հուղարկավորություն է կազմակերպվել։ Պատասխանատու են համարում իշխանությանը, որ կիրառվում են …