Ռուսաստանյան որոշ կայքեր սկսել են ՌԴ-ից Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր առաջարկել։ Այս մասին Ֆեյսբուքում հրապարակված հաղորդագրությամբ հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ հիշեցնելով, սակայն, որ երկու երկրների միջև կանոնավոր չվերթները դեռևս չեն վերսկսվել։ «Հայտնում ենք, որ ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել ս/թ․ օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների …

