Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը՝ հորդորելով կարգի հրավիրել խմբակցության պատգամավորներին։ «Եթե դուք խմբակցությունում ունեք պատգամավոր, պատգամավորներ, ովքեր լուրջ խնդիրներ ունեն, հոգեբանական խնդիրներ ունեն, դաստիարակության իսպառ բացակայություն ունեն և դուք չեք կարողանում այդ մարդկանց հետ լեզու գտնել, օգնություն ցույց տալ, դիմեք մեզ, մենք գիտենք լավ բժիշկների, գիտենք հոգեբուժարանների …

