Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, որով փոփոխություններ են նախատեսվում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում։ Ըստ փոփոխության՝ տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում։ Թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավելի՝ ներառյալ 10 տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ՝ տարին մեկ անգամ, 10-ից …

