Երբ որոշվեց 1 քննություն սահմանել, պետք է հաշվարկվեին ռիսկերը․ Սերոբ Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Բուհերի ընդունելության կարգը պետք է փոխվի, քանի որ այն, ինչ ունենք այսօր, չի համապատասխանում բուհերի անկախության սկզբունքին։ Այս մասին այսօր «Ինչպե՞ս գնահատել դիմորդներին. հայտի և գիտելիքի գնահատման խնդիրը» քննարկման ժամանակ նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Այդ դեպքում այս խնդիրը չէինք ունենա։ Օրինակ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը կարող էր ասել, որ ինձ մոտ 15 միավորը լինելու է շեմ, և բոլոր այն դիմորդները, որոնք 15-ից պակաս են հավաքել, չեն ընդունվելու։ Երբ այդ շեմերը սահմանվեն, նման խնդիր չենք ունենա։ Ժամանակն է՝ մենք այս կրթական հարցերին վերջապես ռազմավարական լուծումներ տանք, թե չէ անընդհատ մենք իրավիճակային կռիվների մեջ ենք»,- նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ բարձր միավորներ ստացած և բուհ չընդունված դիմորդների խնդիրների հարցում մի քանի հանգամանքներ են գործել։

«Առաջինն այն էր, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ որոշում կայացվեց 1 քննություն սահմանել և այդ պահին շատ անորոշ վիճակ էր, դժվար էր կողմոնորոշվել՝ ինչ է լինելու հունիս-հուլիսին։ Մյուս կողմից էլ՝ բարդ իրավիճակ էր, և համարում եմ, որ ողջամիտ որոշում էր, որովհետև ռիսկերն անկանխատեսելի էին։ Բայց երբ նախարարությունը որոշեց 1 քննության տարբերակին գնալ, այստեղ պետք է հաշվարկվեին ռիսկերը»,- նշեց կրթության փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։