Հայաստանը ոչ թե փոխում է իր արտաքին քաղաքականությունը, այլ ստեղծում։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին։ Վարչապետը նշեց, որ ՀՀ որոշ դիվանագետներ դեռ սովոր են գնալ, վիզը ծռած աղերսել և փշրանքներ ստանալով՝ գոհանալ, ինչն իր համար անընդունելի է։ Անդրադառնալով պատգամավորի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ …

