Հայ-ադրբեջանական «բանաձևային» պատերազմը ԱՄՆ Կոնգրեսում հասնում է բարձրակետին. քաղաքագետ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Հայ-ադրբեջանական «բանաձևային» պատերազմը ԱՄՆ Կոնգրեսում հասնում է իր բարձրակետին։ Ֆեյսբուքում այս մասին գրել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Քանի հայ-ադրբեջանական սահմանին հայկական բանակը ամրապնդում է իր դիրքերը, հայ-ադրբեջանական լոբիստական իսկական պատերազմ է ընթանում Կոնգրեսում` դիրքեր ամրապնդելու համար: Բյուջետային հատկացումբերի ֆոնին մի շարք բանաձևեր են բերվում օրակարգ:

Այս պահին ունենք հետևյալ վիճակը:

1. Մեր կողմից բերված` Ֆ. Փալլոնի բանաձևն ընդունվել է (Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հրապարակայնություն) Ջ. Սփիերի բերած բանաձևը կքվեարկվի մոտ օրերս (Արցախի ականազերծում):

2. Ադրբեջանցիների բերած 3 բանաձևերից մեկը մերժվել է (Քոհենի բանաձևը Արցախի օգնության արգելքի մասին), երկրորդը հեղինակի կողմից հանվել է շրջանառությունից (Քուելարի` անուղղակիորեն Արցախին նկատի առնվող բանաձև): Եվ 3-րդ ամենահակահայկական բանաձևն ընդունվել և ուղարկվել է Սենատ:

Պետք է նշեմ հայ համայնքի բացառիկ ակտիվության մասին Կոնգրեսականներին զանգելու և ճնշում գործադրելու հարցում, որը արդյունք է տվել և լոբիստների բացառիկ կազմակերպչական տաղանդի մասին, որ այս օրերին հրաշալի կիրառվել է:

Ինչպես հասկանում եք՝ պատերազմը բոլոր ֆրոնտերով շարունակվում է»,- գրել է նա: