09 Մայիս 2020 | 21:46
Եթե այս միտումը պահպանվի, մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին՝ մոտ 12.700 դեպք. Արսեն Թորոսյանը՝ վարակի տարածման միտումների մասին
Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները՝ ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում: Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին՝ մոտ 12.700 դեպք: Իհարկե՝ կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և, դժբախտաբար, նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, …