ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ 29-ամյա երիտասարդի ինքնասպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: «2020թ. հունիսի 4-ին` ժամը 19:00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված մարդ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի …

