Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպք է արձանագրվել
Քաղաքականություն
28.07.2020 | 11:56Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, տեղեկանում ենք stopcov.ge կայքից։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1․145 դեպք: Ապաքինվել է ևս հինգ պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 927։
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ: Կարանտինի ռեժիմում է մնում 6․459 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 353-ը: