Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդություն ներկայացվեց դատարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն այսօր դատարանում հանդես եկավ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին միջնորդությամբ։

Խուդոյանը հիշեցրեց, որ նախկինում՝ մեկ տարի առաջ, երբ այդ գործը դեռ նախաքննության փուլում էր և Աննա Դանիբեկյանի վարույթում չէր, դատավորը, քննելով բացառապես գույքի վրա դրված կալանքի հարցը, արձանագրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են։

Փաստաբանը նշեց, որ հենց առաջին դատական նիստի օրն էլ դատավորը պետք է այս հարցը քննարկման առարկա դարձներ․ «Մենք Ձեզ խնդրում ենք, որ արձանագրելուց զատ՝ նաև միջոցներ ձեռնարկեք, որպեսզի այդ խախտված իրավունքների հետևանքները պարոն Քոչարյանն այլևս չկրի»։

Նա ասաց՝ շատ մանրամասն չի ներկայացնի միջնորդությունը, քանի որ մեկ անգամ արդեն ամբողջությամբ դատարանը լսել է և արձանագրել իրավունքների խախտումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան