Վրաստանի հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական, որը Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության վիճակագրության առնչությամբ իր կասկածն էր հայտնել. գրում է «Գրուզիա օնլայն»-ը։ Գործակալությունը նշում է, որ Արսեն Թորոսյանը երեկ ՀԽ անդամների հետ օնլայն քննարկմանը Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորել էր թեստերի …

