Էրդողանը Անկարայում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովի ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, նրանց զրույցը տևել է 45 րոպե, որի  բովանդակության մասին, սակայն, ոչինչ չի ասվում։

Նշենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովն  այսօր իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Նա հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Երկու նախարարները միասին հանդես են եկել  ասուլիսով։ Չավուշօղլուն վստահեցրել է, որ Թուրքիան Ղարաբաղում Ադրբեջանի ցանկացած գործողության կաջակցի։

«Ինչ որոշում էլ Ադրբեջանն ընդունի, մենք նրան կաջակցենք»,- ասել է Չավուշօղլուն, հերթական անգամ մեղադրելով ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հակամարտության կարգավորման համար բավարար ջանքեր չգործադրելու մեջ։

Նշենք նաև, որ եթե Ջեյհուն Բայրամովի այցի մասին նախապես  հաղորդվել էր, ապա Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին տեղեկատվություն չկար։

 

Էմմա Չոբանյան