Մեզ վերջնահաշվարկ չի տրվել․ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյան

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՄԻԵԴ-ից առայժմ նորություն չկա։ Այդ մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, որը երկու նախկին դատավորներ Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի, ինչպես նաև՝ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հետ դիմել էր Եվրոպական դատարան՝ խախտված իրավունքների վերականգնման համար։ Նրանք պնդում էին, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը խախտումներով է եղել, և իրենք պայքարելու են։

Հարցին՝ դատավորի պաշտոնից ազատվելուց հետո աշխատավարձից բացի, իրեն և մյուս երկու նախկին դատավորներին տրվե՞լ է վերջնահաշվարկ և գույքի հանձնում-ընդունում եղե՞լ է՝ Գյուլումյանն ասաց․ «Ոչ, մեզ վերջնահաշվարկ չի տրվել։ Եթե լիներ՝ կասեինք»։

Հարցին՝ պատճառը որն է՝ նա ասաց, որ չգիտի՝ հավելելով․ «Ենթադրում եմ՝ չի եղել, որովհետև անհատական ակտ չկա։ Եթե լինի՝ կարծում եմ, որ նույն օրն էլ կարվի։ Բայց դրա համար անհրաժեշտ է դատարանի արձանագրային որոշում կամ նախագահի պարտականությունները կատարողի կարգադրություն, որը չկա այս պահի դրությամբ։ Նույնն էլ գույքի հանձնման մասով»։

Իսկ իմաստ տեսնո՞ւմ է պայքարը շարունակելու՝ կապված իրավունքների խախտման հետ, Գյուլումյանն ասաց․ «Եթե իմաստ չտեսնեի, չէի սկսի ոչ մի բան»։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ուժի մեջ մտան սահմանադրական փոփոխությունները, որոնց վերաբերող նախագիծը խորհրդարանում ընդունվել էր հունիսի 22-ին։ Ըստ այդմ՝ դադարեցվեցին Սահմանադրական դատարանում 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորությունները։

 

Մերի Մարտիրոսյան