Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն փոխշահավետ համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Նախագահ Սարգսյանի հանդիպումների կարևորագույն թեմաներից կլինեն նաև միջուկային էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության ոլորտները, …