Դատաիրավական կարգով վիճարկելու եմ Գևորգ Մուրադյանի նշանակման հիմքերը․ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը դատաիրավական կարգով կվիճարկի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամի՝ Գևորգ Մուրադյանի նշանակումը։ Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զզրույցում։

«Նա որպես «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր է նշանակվել ԿԳՄՍ նախարարի կողմից։ Նշանակվել է որպես համալսարանի գործատու և որպես տնտեսության ոլորտի ներկայացուցիչ։ Երբ նայում ենք ինտերնետում, այդ ՍՊԸ-ի մասին որևիցե տեղեկություն չկա, հետևաբար չի կարող լինել ճանաչված։ Եթե Գևորգ Մուրադյանը ներկայացվում է որպես տնտեսության ոլորտի ճանաչված ներկայացուցիչ, այստեղ անհեթեթություն է դառնում։ Ճանաչված ներկայացուցչի հետ կապված բացահայտ խախտում է տեղի ունենում։ Եվ երկրորդը՝ Վահան Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը, նշանակվել է իբրև պետական պաշտոնյա։ Համապատասխան իրավական ակտերը նայելիս, մասնավորապես հանրային ծառայության մասին ՀՀ օրենքը, որը սահմանում է, թե որոնք են պետական պաշտոնները, այնտեղ աշխատակզմի գործերի կառավարիչն ընդգրկված չէ որպես պետական պաշտոնյա։ Դա կարող է դիտվել որպես պետական ծառայության պաշտոնյա, որը հստակ տարանջատված է»,- նշեց Սողոմոնյանը։

Վերջինիս խոսքով՝ եթե անգամ 1 ներկայացուցչի նշանակման հետ կապված խնդիր կա, ապա հետագայում խորհրդի գործունեությունը չի կարող լինել լեգիտիմ։

Մանրամասները՝ տեսանյութում։