Սնանկության կառավարչի կողմից սնանկ ճանաչված պարտապանի գույքն օտարվել է ակնհայտ անշահավետ պայմաններով. հարուցվել է քրեական գործ

Լուրեր

17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
Բոլորը

ՀՀ դատախազությունը տեղեկացրել էր, որ սնանկության գործընթացները հաճախ ուղեկցվում են սնանկության գործերով կառավարիչների մասնակցությամբ հանցավոր մեխանիզմներով՝ կոչ անելով ֆիզիկական և իրավաբանական անձանց սնանկության գործընթացների շրջանակներում օրենսդրության պահանջների առերևույթ խախտումների, հանցավոր դրսևորումների, սնակության կառավարիչների հնարավոր ոչ իրավաչափ գործողություններին առնչվելու դեպքում այդ տվյալներն անհապաղ հասու դարձնել ՀՀ դատախազությանը կամ այլ իրավապահ մարմինների:

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության  վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ դատախազություն դիմած՝ սնանկության գործով պարտապան հանդիսացող անձի կողմից ներկայացված հանգամանքների կապակցությամբ: Ուսումնասիրության համակողմանիությունն ապահովելու նպատակով վերաբերելի անհրաժեշտ փաստաթղթեր ու տվյալներ են պահանջվել և ստացվել նաև ՀՀ կադաստրի պետական կոմիտեից և տվյալ գործով սնանկության կառավարիչից:

Արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017թ. հունվարի 11-ի վճռով բավարարել է ՀՀ ԿԱ ՊԵԿ դիմումը և «Ջրհան» ՓԲԸ-ին ճանաչել է սնանկ:

Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի, Մ. Մաշտոցի փողոցում գտնվող՝ նշված ընկերությանը պատկանող 2,88566 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի և 3939.51 քմ արտադրական նպատակային նշանակության շենք շինությունների շուկայական արժեքը գնահատվել է 50.400.000 ՀՀ դրամ, որը 2019թ. հոկտեմբերի 22-ին օտարվել է ընդամենը 6.808.645 ՀՀ դրամով: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականում առկա են եղել նաև 365,5քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք թեև չեն գնահատվել, սակայն նշված գույքերի հետ միասին փոխանցվել են գնորդին:

Սնանկության մասին ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը»:

Այսինքն սնանկության կառավարիչը, օժտված լինելով գույքի տնօրինման գործառույթով, նախքան գույքի օտարումը չի իրականացրել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա առկա գույքի շուրջ 10%-ը կազմող 365,5քմ մակերեսով ինքնակամ շինությունների պետական գրանցում, որի հետևանքով առանց իրական շուկայական արժեքը որոշելու, ակնհայտ անշահավետ պայմաններով օտարել է այն՝ պարտատերերին, այդ թվում՝ պետությանը պատճառելով 5.400.000 ՀՀ դրամի խոշոր չափի վնաս: Մինչդեռ գրանցման արդյունքում էականորեն կավելանար գույքի արժեքը և պահանջարկը:

Ընդ որում, օտարված Գույքի ծավալի կազմում առկա է եղել նաև 90 մետր խորությամբ և 219 մմ խողովակներով և զտիչներով ամրակապված խորքային հոր, որը չի ներառվել գույքագրման ակտում և չի գնահատվել, ինչը ևս էականորեն նվազեցրել է գույքի արժեքը:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել սնանկության ընթացքում անօրինական գործողություններ կատարելու, մասնավորապես՝ ակնհայտ անշահավետ պայմաններով գույքն օտարելու առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության  վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: