«Այս նկարները մեր խնդրանքով պատրաստել են երեխաները, նայե՜ք դրանք․ դպրոցական երեխաները նկարներով մեզ են փոխանցում պատկերացնումներ իրենց իրավունքների մասին։ Երեխաներն իրենց մաքրությամբ մեծերից շատ դեպքերում ավելի լավ են պատկերացնում ներառականությունը, սեփական աշխարհայացքով են ցույց տալիս, որ պետք է գնահատել մարդու արժեքը, որ երբեք չի կարելի թույլ տալ, որ երեխան մեկուսանա իր հասակակիցներից միայն այն բանի …

