Երևանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում 120 անձի մասնակցությամբ հարսանիք է կազմակերպվել։ Այս մասին տեղեկացնում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը։ «Օրերս ՍԱՏՄ-ն ստացել էր ահազանգ այն մասին, որ Երևանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում կազմակերպվելու է հարսանիք՝ 120 անձի մասնակցությամբ: Արձագանքելով ահազանգին՝ ՍԱՏՄ-ն զգուշացրել է տնտեսավարողին՝ չկազմակերպել բազմամարդ միջոցառում: Տնտեսավարողը, չենթարկվելով պարետի որոշման պահանջին, այնուամենայնիվ, թույլ է …

